Սրտումս Հայաստանն է, կանեմ ամեն ինչ՝ հաղթանակի հասնելու համար․ Արսեն Հարությունյան

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը և 27-ամյա ամերիկացի ըմբիշ, RAF մրցաշարի հաղթող Օստին Դեսանտոն RAF13 մրցաշարից առաջ «հայացքների մենամարտ» են անցկացրել։

Հարությունյան – Դեսանտո տիտղոսային գոտեմարտը տեղի կունենա Մայամի քաղաքում: Արսեն Հարությունյանը, որը երրորդ գոտեմարտն է անցկացնում RAF լիգայում, կփորձի նվաճել մրցաշարի չեմպիոնական գոտին:

«Սրտումս Հայաստանն է, իմ ուժը՝ եռագույնը, իսկ նպատակս՝ չեմպիոնական գոտին։ Կանեմ ամեն ինչ՝ հաղթանակի հասնելու համար», – սոցցանցերում գրել է Արսեն Հարությունյանը։

Եվրոպայի քառակի չեմպիոնը RAF-ում նախորդ գոտեմարտն անցկացրել էր հուլիսի 19-ին ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում և կամային հաղթանակ արել ամերիկացի Բեն Դավինոյի նկատմամբ՝ 6:5:

Leave a Comment