
FIDE Chess Olympiad 2026
1st round
Credit: Rafal Oleksiewicz/FIDE
Հայաստանի հավաքականները տարան երրորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում: Օլիմպիադայի 3-րդ խաղափուլում կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։ Տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեդիայի հավաքականի նկատմամբ:
Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։ Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Մանուէլ Պետրոսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: