Ուզբեկստանում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում գերազանց է հանդես գալիս նաև Հայաստանի կանանց հավաքականը։ Մեր ընտրանին այսօր 4-0 հաշվավ հաղթել է խորվաթուհիներին։ Թիմի այսօրվա կազմում են եղել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը։
Մեր աղջիկների ընտրանին ևս բացարձակ արդյունքով 3 տուրից հետո առաջատարների թվում է։