Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 18-ին կարգադրություններ է ստորագրել, որում ասվում է․
Ղեկավարվելով Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ․
1. Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների։
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ․ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը։