Գագիկ Խաչատրյանը քրեակատարողական հիմնարկում ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն. ԱՆ խոսնակ

Գագիկ Խաչատրյանը և, առհասարակ, ազատազրկված անձինք օրենքով սահմանված կարգով քրեակատարողական հիմնարկներում ստանում են անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն և սպասարկում, անհրաժեշտության դեպքում ուղեգրվում են նեղ մասնագիտական բժշկական զննության. ասել է ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը:

«Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ շահարկումներից»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը հայտարարություն էր հրապարակել, որ Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել նրան:

Leave a Comment