
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առցանց ձևաչափով է քվեարկել խորհրդարանի ընտրություններում։ Նա քվեարկությունը կատարել է Կրեմլի իր աշխատասենյակից։
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ-ում մեկնարկել են 9-րդ գումարման Պետդումայի ընտրությունները։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մինչև սեպտեմբերի 20-ը։