Սոչիում ընտրատեղամասերը մի քանի ժամով փակվել են անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով

armtimes.com  Սոչիում ընտրատեղամասերի գործունեությունը մի քանի ժամով դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով, հայտնել է քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։


 


«Սոչիի ընտրատեղամասերում ձեռնարկվել են համապարփակ անվտանգության միջոցառումներ: Ընտրական հանձնաժողովների անդամները, դիտորդները և ընտրատեղամասերում գտնվող ընտրողները տեղափոխվել են ապաստարաններ մինչև «անօդաչու թռչող սարքի հարձակման» կարգավիճակի վերացումը», – գրել է նա:


 


Ժամը 9:22-ին Ռոսավիացիան հայտնել էր, որ Սոչիի օդանավակայանում թռիչքների սահմանափակումներ են մտցվել։


 


Սեպտեմբերի 18-ին Սոչիում բացվել է 244 ընտրատեղամաս։ Բնակիչները ընտրում են Պետդումայի պատգամավորներ։


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment