18.09.2026 | 16:01
Բաքվի Բայրամովը, այնուհետ Հայաստանի փաշինյանը հաստատեցին. TRIPP կոչված Թուրանը լինելու է ԷՔՍՏԱՐԱԾՔԱՅԻՆ միջանցք, թեպետ ժողվարչապետը չարտաբերեց այդ բառը: Առաջ ասում էր, թե բա՝ ինքնիշխան ենք, մեր ինքնիշխան տարածքով թռչող յուրաքանչյուր ծիտ պետք է մեր հսկողության տակ լինի, իսկ այսօր ասում է, որ այլ կերպ հնարավոր չէ՝ ելքն ու մուտքը պիտի լինեն Ադրբեջանի տարածքում: Այսինքն, թուրքերը կարող են տանել-բերել և զենք Կենտրոնական Ասիայի ու չինական ույղուր դեմոկրատների համար, և կոկաին, և այլ արգելված բաներ:
Երեկ նաև սրանց խայտառակ սահմանադրական դատարանը TRIPP-ի համաձայնագիրը հակասահմանադրական չճանաչեց, թեպետ դրա հակասահմանադրականությունն ակնհայտ է, բայց այդ լուրը ստվերի մեջ մնաց, քանզի ժողվարչապետի ֆրակցիայից երկու կին հանրության և պառլամետի ողջ ուշադրությունը կլանեցին: Մինչդեռ հակասահնմանադրականությունն ակնհայտ է և անհերքելի՝ տեղի է ունենում ՀՀ ՏԱՐԱԾՔԻ ՕՏԱՐՈՒՄ, որտեղ ՀՀ-ն զրկվում է բոլոր իրավունքներից և զրկվում ինքնիշխանությունից, իսկ այն հանգամանքը, որ դա ընդամենը 99 տարով է օտարվում, էական չէ, քանզի, նախ, 99 տարին հավերժություն է այս արագ զարգացող աշխարհում, երկրորդ՝ օտարումը օտարում է մնում, անկախ ժամկետներից:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ