Ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդային զավթումները կրակոց կլինի սեփական ոտքին Հայաստանի համար. Ալեքսեյ Շևցով


Միջազգային


ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը Երևանին նախազգուշացրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդային զավթումների վտանգի մասին։

Այս մասին գրում է Ria.ru-ն:

«Նման մարտավարությունը իսկական կրակոց կլինի սեփական ոտքին Հայաստանի տնտեսության համար՝ հաշվի առնելով, որ ռուսական բիզնեսը հանրապետությունում ստեղծել է տասնյակ հազարավոր աշխատատեղեր և օրինական հիմունքներով արդյունավետ կառավարում է իր ակտիվները՝ զգալի ներդրում ունենալով Հայաստանի ՀՆԱ-ում»,- նրա խոսքերը մեջբերել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

 


Leave a Comment