Ձեր նկարը պետք է ԿԸՀ շենքի վրա կախվի․ միակ ԿԸՀ նախագահն եք, որից բոլորը դժգոհ են․ Խաչատրյան

Բոլոր ընտրություններից հետո իշխանություններն ասում են՝ խախտումներ եղել են, սակայն դրանք էական ազդեցություն չեն ունեցել արդյունքի վրա։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։

«Միայն այս ընտրություններն են, որ բոլորն են ձեզնից դժգոհ։ Դուք եզակի մարդ եք, ձեր նկարը պետք է ԿԸՀ շենքի վրա կախվի, քանի որ միակ ԿԸՀ նախագահն եք, որից բոլորը դժգոհ են»,- ասել է նա՝ դիմելով ԿԸՀ նախագահ Վահագան Հովակիմյանին։

Leave a Comment