Ռուսաստանում սկսվել է Պետական դումայի IX գումարման պատգամավորների ընտրությունների քվեարկությունը



Ռուսաստանում սկսվել է Պետական դումայի IX գումարման պատգամավորների ընտրությունների քվեարկությունը։ Առաջինը ընտրատեղամասերը բացվել են Չուկոտկայում և Կամչատկայում։ Քվեարկությունը տևելու է երեք օր՝ սեպտեմբերի 18-ից 20-ը։



Ֆեդերալ կուսակցական ցուցակներով ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն՝ «Միասնական Ռուսաստան», ԼԴՊՐ, Ուղղակի ժողովրդավարության կուսակցություն, «Կանաչներ», «Արդար Ռուսաստան», «Ռոդինա», ՌԴԿՊ, Թոշակառուների կուսակցություն, «Ռուսաստանի կոմունիստներ» և «Նոր մարդիկ»։


Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի Պետդումայի 450 պատգամավոր՝ 225-ը կուսակցական ցուցակներով ևս 225-ը՝ մեծամասնական ընտրատարածքներից։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսանոց շեմը։


Քվեարկությունն ընթանում է նաև ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում։ Պետդումայի պատգամավորների ընտրություններն այնտեղ առաջին անգամ են անցկացվում ռազմական դրության գործողության պայմաններում։

Ընտրությունների ընթացքին հետևում են նաև Հայաստանի ներկայացուցիչները՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը և Վահե Հալումյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment