Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կանադան չի կարող հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում որևէ դերի։ Նրա կողմից միակ ճիշտ քայլը կարող է լինել Կիևի կապիտուլյացիայի կոչ անելը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Օտտավայում ՌԴ դեսպան Օլեգ Ստեպանովը։

Կանադան հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր հակառուսական դիրքորոշում է որդեգրել։ Օտտավան ակտիվորեն աջակցում է Կիևի ռեժիմին և միակողմանի ապօրինի պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։

«Հավակնել չի կարող»,–ասել է դեսպանը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Դեսպան Օլեգ Ստոպանովի խոսքով՝ Կանադայի համար ճիշտ ուղղությամբ միակ հնարավոր քայլը կլինի Կիևի ռեժիմին կապիտուլյացիայի կոչ անելը։



Leave a Comment