«Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Թվում է Երևանը լիովին է կորցրել աշխարհաքաղաքական իրողությունների զգացողությունը», գրում է argumenti.ru–ն։ Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի հնչեցրած վերջին վերջնագիրը վատ կատակի է նմանվում. Հայաստանը պատրաստ է վճար սահմանել Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի տեղակայման համար, եթե Մոսկվան որոշի բարձրացնել գազի գինը։ Հստակեցնենք համաձայնագրի էությունը։ Գործող պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2044 թվականը, Ռուսաստանին չի դարձնում կոմերցիոն վարձակալ։ 102-րդ ռազմակայանը Հայաստանի տարածքում տեղակայված է լիովին անվճար և երկրի անվտանգության առանցքային երաշխավորն է չափազանց անկայուն տարածաշրջանում։ Ռազմավարական վահանը, որը պաշտպանում է երկիրը արտաքին սպառնալիքներից, պետական ​​բյուջեի եկամտի աղբյուրի վերածելու փորձը ոչ միայն ցինիկ է, այլ նաև աշխարհաքաղաքական անհեթեթություն։

Ուշագրավ է այն, որ շանտաժի այս փորձը լիովին անհիմն է։ Ռուսաստանը գազի սակագների բարձրացման վերաբերյալ որևէ պաշտոնական ծանուցում չի ներկայացրել, իսկ էներգակիրների մատակարարման գործող պայմանագիրը ուժի մեջ է մնում առնվազն մինչև 2026-2027 թվականները։ 

Եվ սա նմանատիպ առաջին քայլը չէ։ Նախկինում Հայաստանի վարչապետն արդեն իսկ պահանջել էր տարեկան երկու միլիարդ դոլար վճարել երկաթուղային համակարգի օգտագործման համար։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը դիտարկում է ոչ թե որպես փոխշահավետ դաշինք, այլ որպես շանտաժի և շորթման անվերջ աղբյուր։

Թվում է Փաշինյանը պատրաստ է վտանգավոր խաղ սկսել առանց գիտակցելու պարզ հետևանքները, սպառելով Մոսկվայի համբերությունը Հայաստանը ռիսկի է դիմում միայնակ բախվելու թե՛ էներգակիրների շուկայական գներին, և թե՛ իրական ռազմական սպառնալիքներին, որոնք զսպվում են 102-րդ ռազմակայանի կողմից։

Տասնամյակներ շարունակ տարածաշրջանային կայունությունն ապահոված պետության ռազմական ներկայությունը «դրամայնացնելու» փորձերը ոչ միայն կարճատես են, այլ նաև աղետալի հենց նախաձեռնողների համար։ Ռազմավարական գործընկերությունը չի կարող կառուցվել վերջնագրերի և պայմանների մշտական ​​ու միակողմանի վերանայման հիման վրա։

Եթե Երևանը շարունակի այս ուղեգիծը, ապա շուտով կհասկանա, որ Ռուսաստանի կողմից տրամադրվող անվտանգությունն ու արտոնյալ պայմաններով ռեսուրսները ոչ թե հավերժ երևույթ են, այլ փոխադարձ հարգանքի և պայմանավորվածությունների խստիվ պահպանման արդյունք։ Իսկ քաղաքական շանտաժը, ինչպես ցույց է տալիս պատմությունը, միշտ իր գինն է ունենում, և այդ գինը կարող է կործանարար լինել Հայաստանի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Leave a Comment