Հայկական ավանդական ռազմապար յարխուշտան բացել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Արարատ-Արմենիա»-ի և Պրահայի «Սպարտա» հանդիպման նախախաղային շոուն։
Սեպտեմբերի 16-ին անցկացված խաղն առաջինն էր հայկական ակումբի համար Եվրոպա լիգայի լիգային փուլում։ «Սպարտան» հաղթել է 4։1 հաշվով։ «Արարատ-Արմենիայի» միակ գոլը 55-րդ րոպեին խփել է Բրունո Ուիլսոնը։
«Արարատ-Արմենիան» դարձել է Եվրոպա լիգայի լիգային փուլ դուրս եկած առաջին հայկական ակումբը։ Թիմն ուղեգիր է նվաճել՝ երկու հանդիպումների արդյունքում հաղթելով ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովային»։
Հաջորդ խաղը թիմը կանցկացնի հոկտեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով լեհական «Յագելոնիային»։ Լիգային փուլում «Արարատ-Արմենիան» ընդհանուր առմամբ ութ հանդիպում կանցկացնի։ Վերջին խաղը կլինի հունվարի 28-ին՝ «Միլանի» հետ, մրցակցի հարկի տակ։
