
Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որը հնարավորություն է տալիս Հայաստանի ռեզիդենտներին եկամտային հարկի հաշվին գումար հատկացնել հասարակական կազմակերպություններին, կուսակցություններին և լրատվամիջոցներին, շատ կարևոր է և էական բարելավումներ կարող է բերել հայաստանյան հասարակության մեջ։ Սակայն այս տեսքով օրինագիծը խիստ սահմանափակ հնարավորություններ է ստեղծում, քանզի այդ գումարի հատկացումը սոցիալական կրեդիտի հաշվին է, այսինքն այն գումարի, որը մարդիկ ուղղում են առողջապահական կամ կրթական ծախսերին։ Լավ կլինի, որ կուսակցություններին, ՀԿ-ներին և լրատվամիջոցներին հատկացվող եկամտային հարկի մասը դուրս լինի սոցիալական կրեդիտի բաժնից»։
Աղբյուրը` Հայկ Խանումյան