ՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները – armeniatoday.am

Ռուսաստանում մեկնարկել է Պետական դումայի 9-րդ գումարման ընտրությունների եռօրյա քվեարկությունը, հայտնում է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Առաջին ընտրատեղամասերը սեպտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 8։00-ին, բացվել են Կամչատկայում և Չուկոտկայում։

Քվեարկությունը կշարունակվի սեպտեմբերի 18-ին, 19-ին և 20-ին։ ՌԴ նախագահի հունիսի 16-ի հրամանագրով ընտրությունների հիմնական օրը նշանակվել է սեպտեմբերի 20-ը։

Պետդումայում կընտրվի 450 պատգամավոր․ նրանցից 225-ը՝ միամանդատ ընտրատարածքներից, ևս 225-ը՝ դաշնային ընտրատարածքից՝ կուսակցական ցուցակներով։

Պետդումայի ընտրություններին զուգահեռ Ռուսաստանում անցկացվում են նաև տարածաշրջանային և տեղական ընտրություններ։ ԿԸՀ-ի տվյալներով՝ 2026 թվականի միասնական քվեարկության օրվա շրջանակում նախատեսված է ավելի քան 2,2 հազար տարբեր մակարդակի ընտրարշավ, որոնց ընթացքում կբաշխվի շուրջ 20,7 հազար պատգամավորական մանդատ և ընտրովի պաշտոն։

Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում կարող են քվեարկել սեպտեմբերի 20-ին՝ ժամը 8։00-ից մինչև 20։00-ն։ Երկու ընտրատեղամաս է բացվելու՝ Երևանում Ռուսաստանի դեսպանությունում և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսությունում։ Նախնական գրանցում չի պահանջվում։

Leave a Comment