Ռուսաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ «Սոյուզ-2.1բ» հրթիռի՝ տիեզերական սարքով արձակումը Պլեսեցկի տիեզերակայանից անցել է բնականոն ռեժիմով։ Հրթիռի մեկնարկը և տիեզերական սարքի՝ հաշվարկային ուղեծիր դուրսբերումը իրականացվել են նախատեսված ռեժիմով։
Ռուսաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ տիեզերական սարքը նախատեսված ժամանակին դուրս է բերվել թիրախային ուղեծիր և փոխանցվել ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի տիեզերական զորքերի ցամաքային միջոցների կառավարմանը։ Գերատեսչությունից նշել են, որ տիեզերական սարքի հետ հաստատվել և պահպանվում է կայուն հեռաչափական կապ, իսկ դրա բորտային համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով։
