Ըստ պատգամավորի՝ բարձրակարգ մասնագետները, որոնք գուցե հեղափոխությունից հետո մոտիվացված էին մտնելու պետական կառավարման համակարգ, նրանց համար պետական աշխատավարձը ոչ հետաքրքիր էր:
«Մենք կառավարման ղեկին ենք 8 տարի, և 8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է: Ես ողջունում են Կառավարության որոշումը, վստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքով»,- ասաց պատգամավորը՝ միաժամանակ հիշեցնելով, որ ՏՏ ոլորտում և բանկային համակարգում աշխատավարձերը բավականին բարձր են:
Ինչ վերաբերում է աշխատավարձից հետո պարգևավճար տրամադրելուն, Էդուարդ Աղաջանյանը նկատեց. «Վստահ չեմ, որ բարձրացումից հետո պարգևավճարի տրամադրում կլինի: Ինչքանով տեղյակ եմ, խոսքն աշխատավարձերի բարձրացման մասին է»:
Հիշեցնենք, որ Կառավարությունը սեպտեմբերի 17-ին հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Ըստ այդմ՝ նախատեսվում է պետական մարմիններում վարձատրության հիմնական պաշտոնային գործակիցները վերանայել։ Օրենսդրական փաթեթը գործողության մեջ կդրվի 2027 թվականի հունվարի 1-ից:
Կարդացել են
2 անգամ