«Ձեռքներդ հեռու իմ օդանավից». Փաշինյան. «Փաստինֆո»

Երկրի վարչապետ հանդիսացող Նիկոլ Փաշինյանը խուսափում է հանրային վերահսկողությունից։ Գրում է «Փաստինֆո»-ն:

Այսօր նա տեսանյութ է տարածել, որի համաձայն Ֆրանկֆուրտ չի մեկնել կառավարական ինքնաթիռով։

«Վայրէջք կատարեցինք ոչ թե Վիսբադենում, այլ Ֆրանկֆուրտում։ Խառնել, ուրիշ օդանավ էի նստել»,- իր իսկ տարածած տեսանյութին կից գրել է Փաշինյան Նիկոլը։

Քիչ անց ֆեյսբուքում է հանդես եկել կիսահեգնական գրառմամբ՝ «Պատերազմի եռագլուխ կուսակցությանը հարող լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, թե ում է պատկանում օդանավը, որով այսօր մեկնել եմ Գերմանիա, պատասխանում եմ.
Իմ անձանական օդանավն է։ Նախորդ շաբաթ լրիվ պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել։ Հիմա փորձում ենք թղթերը դասավորել։
Այս տեղեկատվությունը հետաքննելու ցանկացած փորձ համարում եմ քաղաքական հաշվեհարդար, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, ժողովրդավարության պանիխիդա:
Ձեռքներդ հեռու իմ օդանավից»։

Սույն անձը չի գիտակցում, թե ինչ պաշտոն է զբաղեցնում եւ որ հանրությունն անգամ իրավունք ունի իմանալու իր յուրաքանչյուր ծախսի հիմնավորումները, էլ չենք ասում, թե ում միջոցներով է մեկնում պաշտոնական այցերի։

Leave a Comment