Տրագիկ բաներն պետության հետ են տեղի ունենում և ունենալու․ Բագրատ Միկոյան

Սրանց հետ որևէ պայմանավորվածության ու գործարքի բացակայության վառ ապացույցը Ռոբերտ Քոչարյանի չորրորդ կալանքն է։ Որևէ պայմանավորվածություն չի լինելու, լինելու է պայքար։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

«Հասկանալի է՝ շատ դժվար է մի ընտանիքից երկու անդամի արդեն մի տեսակ ստալինյան ոճի մեջ կալանքի տակ ունենալ, բայց պայքարը շարունակվելու է։ Որևէ հատուկ տրագիկ բան չկա։ Տրագիկ բաներն ընդհանուր պետության հետ են տեղի ունենում ու տեղի ունենալու։ Նախագահը երբեք սա անձնական մակարդակում չի դիտարկել ու չի նայել սրան»,- ասել է նա։

Leave a Comment