Ռուսական նավթի ներմուծումն արգելելու որոշում դեռևս չի կայացվել, սակայն Հունգարիան նույնիսկ այս դեպքում այլընտրանքներ ունի, հայտարարել է Հունգարիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Իշտվան Կապիտանին։
«Ռուսական նավթից հրաժարվելու վերաբերյալ որոշում դեռևս չկա, այսինքն՝ նման որոշում դեռևս չի կայացվել։ Սակայն այստեղ իրավիճակը նույնն է, ինչ ես նշեցի գազի հարցում. կան այլընտրանքային տարբերակներ», – Telex-ին տված հարցազրույցում ասել է Կապիտանին։
Նրա խոսքով՝ Հունգարիան արդեն սկսել է բանակցություններ Խորվաթիայի հետ Ադրիատիկ նավթամուղի «լիարժեք օգտագործման» վերաբերյալ։