Շինարարության ոլորտում ՊԵԿ-ն իրականացնում է թեմատիկ հսկողական աշխատանքներ. 2026 թվականի ընթացքում արդեն իսկ ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված 507 աշխատող։
Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները ձևակերպել օրենքով սահմանված կարգով` գրանցելով բոլոր վարձու աշխատողներին և ամբողջությամբ հայտարարագրել փաստացի վճարվող աշխատավարձերը։