Հայաստանի ազգային հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել Տոլյատիի «Ակրոնի» կազմում՝ օգնելով թիմին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում 2։0 հաշվով հաղթել Գրոզնիի «Ախմատին»։
Հովհաննիսյանը փոխարինման է դուրս եկել 70-րդ րոպեին և 87-րդ րոպեին խփել «Ակրոնի» երկրորդ գոլը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։ Առաջին գոլը 5-րդ րոպեին հեղինակել է Ժիլսոն Բենշիմոլը։
Հայ ֆուտբոլիստը «Ակրոն» էր տեղափոխվել Երևանի «Փյունիկից»՝ սեպտեմբերի 1-ին։ Ռուսական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի հետ հինգ տարվա պայմանագիր է կնքել։ Նույն օրը նա նորամուտն է նշել նոր թիմում՝ Ռուսաստանի գավաթի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ խաղում։
«Ախմատի» նկատմամբ հաղթանակն «Ակրոնի» համար առաջինն էր Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում։ Ինը տուրից հետո թիմը վաստակել է 8 միավոր։
