Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Գերմանիա մեկնել է իրեն պատկանող անձնական օդանավով։
«Պատասխանում եմ․ իմ անձնական օդանավն է։ Նախորդ շաբաթ լրիվ պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել։ Հիմա փորձում ենք թղթերը դասավորել»,- գրել է Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ օդանավի պատկանելիությունը պարզելու կամ այդ տեղեկությունը հետաքննելու ցանկացած փորձ համարում է քաղաքական հաշվեհարդար և մարդու իրավունքների խախտում։
«Ձեռքներդ հեռու իմ օդանավից»,- գրել է վարչապետը։