
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Սաուդյան Արաբիային 48 հատ հինգերորդ սերնդի F-35 Lightning II կործանիչների և ռազմական այլ տեխնիկայի վաճառքի հնարավոր գործարքի հաստատման մասին։ Գործարքի արժեքը կազմում է 24,3 մլրդ դոլար։
Հաղորդագրության համաձայն՝ կործանիչներից բացի, գործարքը ներառում է նաև Pratt & Whitney F135-PW-100 տիպի 49 շարժիչի, ինչպես նաև կապի սարքավորումների, պահեստամասերի և այլ օժանդակ միջոցների մատակարարում։
«Նախատեսվող գործարքը կնպաստի ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակների և ազգային անվտանգության խնդիրների իրականացմանը՝ ամրապնդելով ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող առանցքային դաշնակցի անվտանգությունը, որը կարևոր դեր է խաղում Պարսից ծոցի տարածաշրջանում քաղաքական կայունության և տնտեսական առաջընթացի ապահովման գործում»,- նշել են Պետդեպարտամենտում։
Գերատեսչությունում նաև հավելել են, որ կործանիչների վաճառքը «չի խախտի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը»։