Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է լրատվամիջոցների հրապարակումներին այն մասին, թե ինչ ինքնաթիռով ինքը մեկնել Գերմանիա:
«Պատերազմի եռագլուխ կուսակցությանը հարող լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, թե ում է պատկանում օդանավը, որով այսօր մեկնել եմ Գերմանիա, պատասխանում եմ.
Իմ անձանական օդանավն է։ Նախորդ շաբաթ լրիվ պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել։ Հիմա փորձում ենք թղթերը դասավորել։
Այս տեղեկատվությունը հետաքննելու ցանկացած փորձ համարում եմ քաղաքական հաշվեհարդար, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, ժողովրդավարության պանիխիդա»,-գրել է Փաշինյանը:
Ավելի վաղ Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել: