Ամեն օր դատախազությունը սուտ է խոսում․ Գեղամ Մանուկյան

Դատախազության գործունեությունն իմ աչքի առաջ է։ Դատախազությունն ամեն օր անօրինականություն է անում։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով դատախազության գործունեությանը։

«Գլխավոր դատախազը եկել է Ազգային ժողովի ամբիոնից հայտարարություններ արել մեր գործընկեր Արթուր Սարգսյանի մասին, բան է ասել, սուտ է խոսել։ Ամեն օր դատախազությունը սուտ է խոսում»։

Ըստ Մանուկյանի՝ իրավապահ համակարգի գործողություններում քաղաքական բաղադրիչն առաջնային է։

«Սահմանը մի օր չի լինելու Նիկոլ Փաշինյանը, և էս իրավապահները կամ օրենքի առաջ են կանգնելու, կամ փորձելու են ապաշխարել»,- ասել է նա։

Leave a Comment