Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն — Հայաստանի Հանրային Ռադիո

Երեւանյան եւ Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով, հարակից ճանապարհահատվածներում կատարվող շինարարական աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 19-ից կիրականացվի երթեւեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Մինչեւ տվյալ աշխատանքների ավարտը, մասնավորապես՝ նշված խաչմերուկում Երեւան քաղաքից դեպի Արմավիր քաղաք ուղղությամբ 2-րդ երթեւեկելի գոտուց կթույլատրվի երթեւեկությունը ուղիղ եւ ձախ, նշված գոտու համար նախկինում գործող դեպի ձախ ուղղության լուսացույցը կապամոնտաժվի, իսկ հակառակ ուղղության ուղեմասի երկրորդ երթեւեկելի գոտուց կթույլատրվի երթեւեկությունը միայն ուղիղ:

Խաչմերուկում կկատարվի լուսացուցային օբյեկտի աշխատանքի ռեժիմի փոփոխություն:

Վերոնշյալ փոփոխությունները ժամանակավոր են, եւ դրանց արդյունքների գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում կկատարվեն համապատասխան վերանայումներ:

Leave a Comment