Թուրքիա- Վրաստան- Ադրբեջան մեխանիզմ՝ «նոր սերնդի» խմբավորումների դեմ պայքարի համար

Սիրիական ժողովրդավարական ուժերի մարտիկների մի մասը, որոնք համաձայն չեն Սիրիայում իրենց կազմակերպության լուծարման հետ, կարող է անցնեն Իրանի կամ Իրաքի տարածք, հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Մուստաֆա Չիֆթչին։

Նրա խոսքով՝ քրդական այդ ուժերը հայտնվելով Իրանում՝ կարող են այնտեղ ամրապնդել իրենց դիրքերը «այնքան, որ դա սպառնալիք կդառնա Թեհրանի համար», հայտնում է թուրքական ТРТ— ն։

Չիֆթչինը  հայտնել է, որ հարցը քննարկել է իրանցի գործընկերոջ հետ, որը կիսում է տարածաշրջանը «ահաբեկչությունից արդյունավետ ազատումն ապահովելու անհրաժեշտության մասին»լ Թուրքիայի տեսակետները։

Նախարարը պարզաբանել է, որ Թուրքիայում ջախջախված խմբավորումները փախչում են այն երկրներ, ուր կարելի է մուտք գործել անձը հաստատող փաստաթղթով, եւ այնտեղից փորձում են շարունակել գործունեությունը Թուրքիայի տարածքում։

Առաջացած խնդիրը լուծելու համար թուրք նախարարը հանդես է եկել չորս հարեւան պետությունների՝ Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի եւ Իրանի փոխգործակցության առանձին ձեւաչափ ստեղծելու օգտին։

Նա հավելել է, որ Անկարան նման ձեւաչափեր ստեղծելու փորձ արդեն ունի, օրինակ՝ Թուրքիայի, Հունաստանի եւ Բուլղարիայի միջեւ ստեղծված եռակողմ մեխանիզմը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար։ Եւս մեկ նման մեխանիզմ է նախապատրաստվում Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ՝ «նոր սերնդի կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի համար»։

Leave a Comment