Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 23-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արմավիրի մարզի Արևիկ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ գողացել են իր կողմից շահագործվող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան։Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մեքենան գողացել են ժամը 17․30-ից 20․30-ն ընկած ժամանակահատվածում՝ օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից։
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Արևիկ գյուղի 42-ամյա բնակիչը։
Հաջորդ օրը նա հրավիրվել է բաժին, իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել արարքը և հայտնել, որ մեքենան իր տան բակում է։
Հանգամանքները պարզվում են։