Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 18-ին սպասվում է սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին`արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +31-33 աստիճան, երեկոյան՝ +23-25 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +23-27 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +23-26 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +26-29 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկն կանխատեսվում է +21-25 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +21-25 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +22-25 աստիճանի, հովտային շրջաններում՝ +25-28 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +22-26 աստիճան, նախալեռնային՝ +26-31 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն կանխատեսվում է մինչև +30-32 աստիճան, հովտային շրջաններում՝ +31-33 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 31-33 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +23-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +30-33 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +19-23, նախալեռնային շրջաններում՝ +23-26 աստիճան, հովտային շրջաններում՝ +28-32 աստիճան։
Արցախում կանխատեսվում 25 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
