Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 24 ժամում 37 ավիահարված է հասցրել Եմենին

Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում շուրջ 40 ավիահարված են հասցրել Եմենի՝ ապստամբ «Անսար Ալլահ» շարժման (հութիների) վերահսկողության տակ գտնվող տարածքներին։ Այս մասին հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Անցած 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի ավիացիան 37 ավիահարված է հասցրել Եմենի տարածքին»,- ասել է Սարիան, որի խոսքերը մեջբերում է Saba գործակալությունը։

Նրա պնդմամբ՝ հարվածների ժամանակ օգտագործվել են F-15 կործանիչներ, որոնք տեղակայված են եղել Խամիս-Մուշայտ քաղաքի մերձակայքում։ Նա հավելել է, որ ռմբակոծվել են Թաիզ և Հաջա նահանգների օբյեկտները։

Սարիայի խոսքով՝ Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ։

Leave a Comment