Բնակվիր այնտեղ

Բնակվիր այնտեղ

18.09.2026 | 00:00

Ով ապրում է Բարձրյալի օգնությամբ, երկնքում

կբնակվի Աստծո հովանու տակ (Սղմ. ՂԱ. 1 ):

Առանձնացված ու պահված ապահով մի տեղ` հայտնի միայն Աստծուն ու ձեզ:

Այնքան գաղտնի տեղ, որ երկրի վրա եղած ոչ մի ուժ չի կարող գտնել այն:

Այդ տան վրա Իմ շուքը հավիտյան կլինի` այն կրկնակի ապահով ու կրկնակի գաղտնի դարձնելու համար:

Իր ձագերին պատսպարող թռչնի թևերի հովանու պես Իմ շվաքի խաղաղությունը կտարածվի ձեզ վրա: Այդժամ դուք ապահով ու անչափ վստահ կզգաք ձեզ:

Եթե վախերը դարձյալ պաշարեն ձեզ, իսկ մտահոգությունները վերադառնան կրկին, նշանակում է` դուք համեմատելու գայթակղություն եք ունեցել դուրս գալ այդ պահպանող հովանու տակից:

Այդժամ ձեր միակ անելիքը պետք է լինի կրկին հետ` հովանու տակ վերադառնալ ու վերգտնել հանգստությունը:

Մեկնաբանություններ

Leave a Comment