Ֆիցոն հայտարարել է Ուկրաինա այցի մասին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտնել է, որ առաջիկա ուրբաթ՝ սեպտեմբերի 18-ին, կայցելի Ուկրաինա։ Նրա ելույթի տեսագրությունը հրապարակվել է Facebook-ում։

«Հույս ունեմ, որ վաղը գիշեր, երբ Ուկրաինայից վերադառնալիս լինեմ, այնքան թերահավատ տրամադրված չեմ լինի, որքան հիմա»,- ասել է վարչապետը։

Ֆիցոյի խոսքով՝ այցը կտևի մի քանի ժամ, և նա հայրենիք կվերադառնա շաբաթ գիշերը։ Վարչապետը այլ մանրամասներ չի հայտնել։

Leave a Comment