Աշխարհահռչակ օպերային երգչուհի Լիաննա Հարությունյանը ելույթ կունենա Ասիայում

17 Սեպտեմբերի 2026, 19:00

Հայ օպերային երգչուհի, սոպրանո Լիաննա Հարությունյանը իր դեբյուտը կնշի Ասիայում՝ հանդես գալով Իզոլդայի դերերգով Ռիխարդ Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայում։

Սեպտեմբերի 16-ին նա մեծ հաջողությամբ ելույթ է ունեցել Թայբեյի կատարողական արվեստների կենտրոնի (Թայվան) Մեծ թատրոնի բեմում՝ Թայբեյի սիմֆոնիկ նվագախմբի (TSO) հետ, գլխավոր դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի ղեկավարությամբ։ Իսկ սեպտեմբերի 19-ին երգչուհին կկատարի գլխավոր դերերգը Ռիխարդ Վագների այս հանրահայտ օպերայում։

Բեմադրության ռեժիսորը Քրիստիան Ռեթն է։ Բեմադրությունն ի սկզբանե ստեղծվել է Դալլասի օպերայի համար, իսկ այժմ հարմարեցվել է Թայվանի բեմի համար։

Լիաննա Հարությունյանը աշխարհահռչակ օպերային երգչուհի է (սոպրանո)։ Նա համարվում է Ջուզեպպե Վերդիի օպերաների առաջատար դերերգերի լավագույն կատարողներից մեկը։ Երգչուհին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ որպես դաշնակահար և վոկալիստ, ապա ուսումը շարունակել է Ֆրանսիայում։ Ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Լոնդոնի Քովենթ Գարդենում, Փարիզի ազգային օպերայում և Մոսկվայի Մեծ թատրոնում։

Leave a Comment