Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Սևանա լճում լողալու հետ։
«Դու «коз..л», քանի դեռ լիճը չենք բաժանել, մի մտիր մեր «Գյոյչան»… թե չէ մենք էլ կլողանք». ֆեյսբուքյան էջի այս գրառմանը ադրբեջանցի նախկին պաշտոնյան նաև կցել է Փաշինյանի՝ Սևանում լողալու լուսանկարը։
Ադրբեջանը նորից է ծաղրում Փաշինյանին. իսկ այստեղից՝ ոչ մի պատասխան։
Սակայն Զուլֆուգարովի գրածը միայն ծաղրանք ու վիրավորանք չէ. նա փաստացի սպառնում է Փաշինյանին՝ Սևանա լիճը յուրացնելու հեռանկարով։