Դեբիլների ապստամբության առաջնորդը բողոքում է հասարակությունում կրթության հանդեպ քամահրական վերաբերմունքից: Թե բա՝ «կթվելը դարձել է զապադլո»: Մարդը բռնել, կառավարության առաջին պաշտոններին նշանակել է մտավոր հետամնացներին, ԱԺ-ն լցրել է լիրբ, երկար ու անոսկոր լեզու ունեցող բաստարդներով ու բողոքում ա… ասում ա՝ անկիրթ եք, ժողովո՛ւրդ ջան:
ՀՀ կառավարության փաստացի ղեկավարը Մհեր Գրիգորյանն է, ով, իմիջիայլոց, բավականին կիրթ ու շատ խելացի մարդ է (մի կողմ դնենք դրա բարոյական կերպարը), հետևաբար՝ երբեք չի անդամակցել ՔՊ-ին ու չի էլ անդամակցելու: Գրիգորյանին բերել է, համենայնդեպս՝ գոնե պաշտոնապես, Գագիկ Ծառուկյանը: Մհեր Գրիգորյանի փաստացի տեղակալն է Տիգրան Խաչատրյանը, ով նույնպես բավականին բանիմաց մարդ է և նույնպես ՔՊ-ի մաս չի կազմում:
Փաշինյանի կադրերից հանրության մեջ ամենաբարձր վարկանիշն ունի Արարատ Միրզոյանը, ում ԱԳՆ աշխատողները իրար մեջ ածական են դրել. այդ ածականն է՝ «անասունը»:
Մարդիկ, ու առաջին հերթին հենց կառավարությունում աշխատողները, նայում են, թե ինչ սկզբունքով են այլոք առաջադիմում, ու հասկանում են, որ կրթությունը դրա հետ հաստատ որևէ կապ չունի:
Բոլորի համար ակնհայտ է, որ առաջադիմելու գլխավոր հատկանիշը ունակությունն է՝ դեմքի շատ վստահ արտահայտությամբ պնդելու, որ անձրև է գալիս, երբ դեմքիդ միզում են: Սա է պետական մակարդակով Հայաստանի հանրությանը քարոզվող գլխավոր ուղղերձը:
Կրթվելը ոչ թե «զապադլո» է դարձել, այլ հակացուցած: Հայաստանում կրթված մարդը ունի երեք ճանապարհ կամ դառնալ անբարոյական, կամ արտագաղթել կամ էլ նստել բանտ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: