Ռուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել


Միջազգային


Ռուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել։ Այդ մասին հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը՝ հաղորդում է РБК-ն։

Նրա տեղեկություններով՝ փոխանակումը տեղի է ունեցել Բելառուսի և Ուկրաինայի սահմանին գտնվող «Նովայա Գուտա» անցակետում։ Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 252 մարմին, իսկ Ուկրաինան Ռուսաստանին՝ 23 մարմին։

Փոխանակման փաստը հաստատել է նաև Ուկրաինայի համակարգող շտաբը։ Այնտեղ նշել են, որ զոհվածների մարմինների վերադարձին աջակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։


Leave a Comment