Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Խաչատրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-ասվում է վարչապետի՝ սեպտեմբերի 3-ին ստորագրած որոշման մեջ:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից հեռանալու կապակցությամբ Միհրան Խաչատրյանը հրաժեշտի խոսք է հղել Կոմիտեի թիմին և գործընկերներին՝ ամփոփելով վերջին տարիների ընթացքում կատարված աշխատանքը և քաղաքացիական ավիացիայի ոլորտում կատարված բարեփոխումները։
Ուղերձն ամբողջությամբ՝ այստեղ: