Դատախազը միջնորդեց Մարտուն Գրիգորյանի կալանքը 3 ամսով երկարաձգել

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գործով առաջին դատական նիստը (նախագահող դատավոր՝ Լևոն Պետրոսյան)։

Հանրային մեղադրողը միջնորդել է 3 ամսով երկարաձգել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է օգոստոսի 13-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով՝ ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը խախտելու համար։

Leave a Comment