Սահմանազատման արդյունքում պարզ կլինի՝ «Քյարքիում» հանրաքվեի անհրաժեշտություն կա՞, թե՞ չէ. Փաշինյան


Քաղաքականություն


«Սահմանազատման գործընթացը ցույց կտա՝ Քյարքիում հանրաքվեի անհրաժեշտություն կա՞, թե՞ չէ»,-կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այս պահին սահմանազատման դետալների հետ կապված՝ «սա պետք է գնա, սա պետք է գա», չկա որևէ պայմանավորվածություն։ 

«Այդ պայմանավորվածությունների թիվը զրո է։ Այսինքն, սահմանազատումը պետք է տեղի ունենա, որի արդյունքում պարզ կլինի՝ հանրաքվե անհրաժեշտ է, թե ոչ։ Այսինքն՝ երկրները պետք է սահմանազատման մասին փաստաթուղթ ստորագրեն, որպեսզի մենք տեսնենք՝ այդ փաստաթղթի արդյունքում հանրաքվե պե՞տք է, թե՞ ոչ։

Եթե պարզվի, որ տարածքի փոփոխություն է տեղի ունենում, այդ ժամանակ արդեն հանրաքվե կլինի, մեր իրավաբան գործընկերը կասեն՝ պետք է, թե ոչ»,- ասաց Փաշինյանը։ 

Նա նշեց, որ ինքը չի ասել՝ «այսինչ տարածքը պետք է տանք ինչ-որ մեկին, այս տարածքը…»։

«Ես ասել եմ կա անկլավների պրոբլեմ, որը պետք է հասկանանք՝ ինչպես ենք լուծում»,- ասաց Փաշինյանը։ 


Leave a Comment