Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի հայտնաբերման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի հայտնաբերման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (ջրերն աղտոտելը)»,- հայտնել են ՔԿ–ից։

Այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ այս պահին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել հարցի շուրջ քննարկումներ և իրականացրած փորձաքննությունները վերահաստատելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment