
«Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա հանրաքվեի անհրաժեշտություն, թե չկա»,- այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ Տիգրանակերտի հետ կապված՝ հանրաքվե անցկացվելո՞ւ է թե՞ ոչ։
«Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի տարածքի փոփոխությունը ենթադրում է հանրաքվե։ Բայց եթե մի մետրի մասին լինի խոսքը, դրա համար հանրաքվե պե՞տք է, թե՞ պետք չէ, իհարկե պետք չէ, որովհետև տարածքի փոփոխություն չկա, իսկ եթե ընթացքում կպարզվի, որ տարածքի փոփոխություն է տեղի ունենում, այդ ժամանակ հանրաքվե կլինի։ Ես ասել եմ՝ կա անկլավների պրոբլեմ, և պետք է հասկանանք՝ ոնց ենք լուծում, հնարավոր բոլոր տարբերակների մասին ասվել է։ Թե որ տարբերակը կլինի՝ այդ մասին չկա որևէ պայմանավորվածություն»,- պարզաբանեց Փաշինյանը։