TRIPP նախագծի իրագործման արդյունքում առավելություններ են ստանալու տարածաշրջանի բոլոր երկրները, ինչպես նաև տարածաշրջանից դուրս նախագծին մասնակցություն ունեցող բոլոր երկրները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները: TRIPP-ը մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում ենք դիտարկում, և մենք դա տեսնում ենք որպես խաղաղության և ոչ թե հակառակի գործիք: Պետք է օգտվել այդ հնարավորությունից»,-ասաց Փաշինյանը: