ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ Մոսկվայում տեղի ունեցած միջադեպի մյուս մասնակիցը մոսկվաբնակ Նորիկ Թևանյանն է, որը հայտնի է «Ախալքալակցի Նորո» անունով, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին լրագրողներին պատմել էր իր և ոմն վիրահայ քրեական հեղինակության հանդիպման ու տհաճ զրույցի մասին, որի առիթը Սարգսյանն էր։
Ըստ թերթի՝ Սարգսյանը գործարարին ներկայացրել է Սիմոնյանին՝ որպես իր հոր մտերիմ։ Զրույցի ընթացքում Թևանյանը փորձել է վիրավորել Սիմոնյանի զոքանչին, ինչից հետո կոնֆլիկտ է սկսվել։ Սիմոնյանը խնդրել է չվիրավորել իր ընտանիքի անդամներին։ Ըստ աղբյուրի՝ Թևանյանը բռնել է Սիմոնյանի թևից, բայց վեճը հարթվել է ներկաների միջամտությամբ։
Մոսկվայում բնակվող և ճանապարհաշինության ոլորտում բիզնես ծավալող Թևանյանը թերթի տեղեկությամբ, տարիներ շարունակ շփումներ է ունեցել Հայաստանից ժամանած տարբեր պաշտոնյաների հետ։
Սիմոնյանը միջադեպի մասին խոսել էր սեպտեմբերի 16-ին։ Նա պատմել էր, որ քրեական հայտնի հեղինակությունը բռնել ու քաշել է իր թևը։
