Շոյգուն մեղադրել է Հայաստանի իշխանություններին Ռուսաստանի հետ կապերը խզելու ձգտման մեջ

Հայաստանի իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու ուղեգիծ, իսկ Երևանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու ձգտումն ակնհայտ է, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Ամենացուցադրական իրավիճակը ստեղծվել է Հայաստանի հետ կապված։ Հիշեցնեմ, որ 90-ականներին Ռուսաստանը փրկեց այդ երկիրը տնտեսական և էներգետիկ կոլապսից, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցության տասը տարիների ընթացքում նրա տնտեսությունն աճեց գրեթե երեք անգամ։ Միևնույն ժամանակ, ներկայիս իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու ուղեգիծ», — հինգշաբթի օրը գիտափորձագիտական խորհրդի նախագահության անդամների նիստում ասել է Շոյգուն։

«Ակնհայտ է Երևանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու ձգտումը և տարածաշրջանային ինտեգրման մեխանիզմների, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ բացահայտ սպառողական վերաբերմունքը», — հայտարարել է նա։

Leave a Comment