Աբովյանում ՔՊ-ն ընտրություններին մասնակցելու է ինքնուրույն՝ առանձին ցուցակով. Փաշինյան

Աբովյանում ՔՊ-ն ընտրություններին մասնակցելու է ինքնուրույն՝ այսինքն՝ առանձին ցուցակով, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով այն լուրերը, որ Աբովյանում ՔՊ-ն ցանկանում է աջակցել ապօրինի գույքի բռնագանձման գործով անցնող գործող քաղաքապետ Էդուարդ Բաբայանին։

Անդրադառնալով այն տեղեկություններին, որ իր դուստրը՝ Մաիրամ Փաշինյանը, հարթակ է ստեղծել, որտեղ ընդգրկել է ակումբների, մարզասրահների ընկերություններին, և կարճ ժամանակում 200-ից ավելի ընկերություն նրա հետ պայմանագրեր են կնքել, Փաշինյանն ասաց.

«Իմ դուստրը ոչ մի բան չի ստեղծել։ Իմ դուստրն աշխատում է մի ընկերությունում՝ որպես վարձու  աշխատող և կատարում է իր պարտականությունները։ Որևէ այլ տրամաբանություն չկա։ Թե ինչքանով է լավ կատարում կամ վատ կատարում, դա արդեն ուրիշ խնդիր է»։

Leave a Comment