102 ռազմաբազայի ներկայությունը ՀՀ անվտանգությանը ոչ մի բան չի ավելացնում. ուզում են հանել՝ թող հանեն. Փաշինյան

Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնեն` թող հեռացնեն։ Այս մասին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա կարծիք չի՞։ Դա էլ է հետաքրքիր, որ կարծիքի կլիշեներ կան, որ Հայաստանը պետք է ունենա սենց կարծիք՝ հիմնականում Կիկոսի մահի տրամաբանությամբ՝ վայ բա որ  գնացի մարդի, ՀԱՊԿ-ից մեզ հեռացրին, բարձրացանք ծառը, վեր ընկանք քարը, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Չէ։

Մեր կարծիքն այն է, որ եթե ուզում են մեզ հեռացնել՝ թող հեռացնեն։ Եթե չեն ուզում հեռացնել՝ թող չհեռացնեն։ Մենք երբեք Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայի հարցը քննարկման չենք դրել։ Երբեք։ Հիմա Ռուսաստանն է դրել քննարկման, և մենք դիրքավորովում ենք այդ քննարկման շուրջ։

Բա ի՞նչ անենք, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի նման ասենք՝ վայ, բա որ գնացինք մարդի, ունեցանք որդի, անունը Կիկոս, գլխարկը պոպոզ, բազան հանեցին, վեր ընկանք քարին, մնացինք անտեր, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Չէ, ուզում են հանեն, թող հանեն։

Ես ասում եմ, որ 102 ռազմաբազան և 2022-ի սեպտեմբերյան իրադարձությունները ցույց են տվել, որ Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն։ Հիմա իրանք քննարկման են դրել էդ հարցը. շատ լավ, հարգանքով։ Մի դեպք չի եղել, որ մեր որևէ պաշտոնյա որևէ ռուս պաշտոնյայի առաջ նման հարց դնի կամ նման հարց բարձրացնի։

Հրապարակային էլ մենք այդ թեմայի մասին չենք խոսել։ Հիմա եթե իրանք որոշեն հանել, մենք չենք առարկելու։ Ես ուղիղ ասում եմ՝ 102 ռազմաբազան ներկայությունը Հայաստանի անվտանգությանը ոչ մի բան չի ավելացնում։ Դա մենք տեսել ենք 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։

Մեզ պետք չի։ Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է, և եթե իրենք ուզում են հանել, թող հանեն, հենց վաղը թող հանեն։ Եթե ուզում են մնալ, պատրաստ ենք քննարկել՝ էն ինչ որ մեզ պետք չի Հայաստանում մնալու պայմանները»,- հայտարարեց Փաշինյանը։

Leave a Comment