
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը իր հոր՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներ ունի և, իր կարծիքով, կապված է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հաճոյանալու ձգտման հետ։
Նա քաղաքական ենթատեքստ է տեսնում նաև Արցախի նախկին նախագահների շուրջ ստեղծված իրավիճակում։
«Արցախի նախագահներից երեքը գտնվում են Ադրբեջանի բանտում, իսկ մեկը՝ Հայաստանի։ Պատճառները տարբեր են, սակայն քաղաքական բնույթը միանշանակ է»,- ասել է Քոչարյանը։
Պատգամավորի խոսքով՝ Արցախի նախկին ղեկավարների շուրջ զարգացումները պետք է դիտարկել նաև տարածաշրջանում ընթացող քաղաքական գործընթացների համատեքստում։