Ղարաբաղում հաղթանակը հիմք ստեղծեց Զանգեզուրի միջանցքի իրականացման համար. Ալիև


Միջազգային


Վեց տարի առաջ Ադրբեջանի կողմից Ղարաբաղում արձանագրված հաղթանակը, որը դարձել է մեր ընդհանուր հպարտության աղբյուրը, հիմք դրեց տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողության ձևավորմանը։

Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 5-րդ հանդիպման մասնակիցներին ուղղված ուղերձում։

Ալիևը նշել է, որ այդ հաղթանակը հիմք ստեղծեց այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի իրականացման համար՝ այն անվանելով պատմական երթուղի, որը տնտեսական, լոգիստիկ և ռազմավարական առումներով կապում է իրենց երկրները։

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներկայացրած երկրներին՝ Ղարաբաղում մեր տարածքների վերակառուցման և վերականգնման գործում ցուցաբերած աջակցության համար։ Այս նախաձեռնություններն ադրբեջանցի ժողովրդի կողմից ընկալվում են խոր հարգանքով և երախտագիտությամբ», — ասել է Ալիևը:


Leave a Comment